211652_close_icon
views-count258854 դիտում article-date 15:06 15-02-2018

Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. մայրն ու իր անչափահաս աղջիկը Դավիթաշենի կամրջից իրենց ցած են նետել. ժամանել են տարածքի դատախազը, ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին և երիտասարդ տարիքի կնոջ դիեր։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։ Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Դեպք վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը, որպեսզի դիերը կարողանան դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո դիերը տեղափոխվելու են դիահերձարան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մայր ու աղջիկ 3 օր էր, որպես անհայտ կորած որոնվում էին Ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։ Քիչ առաջ ժամանեցին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Տիգրան Թամամյանի և բաժնի պետի տեղակալներ Հարություն Խեդոյանի և Ներսես Մխիթարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող նույն բաժնի ավագ քննիչ Նարեկ Իսկոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ *** Քիչ առաջ երեխայի դին դժվարանցանելի հատվածից մեծ դժվարությամբ՝ վտանգելով իրենց կյանքը, ճոպանների միջոցով դուրս բերեցին ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման թիվ 16 հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության մայոր Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 37-ամյա Գ. Հ.-ն և նրա աղջիկը՝ 9-ամյա Ա. Հ-ն։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 138+
138+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր