211652_close_icon
views-count9104 դիտում article-date 15:04 15-02-2018

Պոգբան փոշմանել է, որ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապպաշտպան Պոլ Պոգբան փոշմանել է, որ 2016 թվականի ամռանը որոշեց տեղափոխվել «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է L’Equipe-ը: Պատճառը թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերությունների վատթարացումն է և թիմի խաղաոճից դժգոհությունը: Բացի այդ, Պոգբան վստահ էր, որ կկարողանա Ֆրանսիայի հավաքականի իր թիմակիցներին համոզել տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», մասնավորապես՝ «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանին, սակայն ամռանը դա Պոգբային չհաջողվեց: Նշվում է, որ Պոգբան մտադիր է խաղալ «Ռեալում» և առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի իրականացնել իր տեղափոխությունը Մադրիդ:

Նմանատիպ նյութեր