211652_close_icon
views-count3832 դիտում article-date 11:04 15-02-2018

ԱՄՆ-ի պատժամիջոցները Հայաստանի վրա չեն տարածվի Ռուսաստանից զենք գնելու համար. «168 Ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները տարածվում են միայն ռուսական ընկերության վրա: Դրանք չեն տարածվում այն երկրների վրա, որոնք ռուսական ընկերությունից զենք են գնում, դա անհնար է անել իրավաբանորեն: Դրա համար ԱՄՆ-ը պատժամիջոցներ չի կիրառի այն երկրների դեմ, որոնք զենք են գնում ՌԴ-ից, բայց նրանք կարող են նվազեցնել տվյալ երկրին տրվող իրենց օգնությունները, նվազեցնել ծրագրերի քանակը, ամերկյան ֆինանսական միջոցները, որոնք այնտեղ իրականացվում են, և այլն: «168 ժամ»-ի փոխանցմամբ, այս մասին «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենի տեղակալ, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը: Ռուս փորձագետը նաև նշել է եթե Ռուսաստանն ու Հայաստանը համաձայնեցնեն իրենց քայլերը, ապա ինքը ոչ մի լուրջ խնդիր չի տեսնում՝ Հայաստանի կողմից ռուսական զենքի գնման հարցում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր