211652_close_icon
views-count6295 դիտում article-date 19:21 14-02-2018

Նեյմարը 2019-ին կտեղափոխվի «Ռեալ»

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կվերադառնա Իսպանիա, հայտնում է Mundo Deportivo-ն: Կատալոնական պարբերականի տեղեկություններով, 2019 թվականի ամռանը բրազիլացին կտեղափոխվի «Ռեալ»: Նեյմարին դուր է գալիս Մադրիդը, իսկ իսպանական լիգան զգալիորեն ավելի հետաքրքիր է նրա համար, քան՝ ֆրանսիականը: «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղուց է ցանկանում ձեռք բերել Նեյմարին և դա փորձել է անել, երբ բրազիլացին դեռ չէր տեղափոխվել «Բարսելոնա»: Սակայն կողմերը ցանկանում են մեկ տարով դադար վերցնել: Այդ ժամանակ «Ռեալին» հեշտ կլինի Նեյմարին բերել Ռոնալդուի փոխարեն, որը կդառնա 35 տարեկան:

Նմանատիպ նյութեր