24862 դիտում
12:03 14-02-2018
Ռուս սահմանապահներն Արմավիրի մարզում թուրք սահմանախախտի են ձերբակալել
Հայաստանում ծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հանգստյան օրերին Ախուրյան գետի ափին (Արմավիրի մարզ) ձերբակալել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացու: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/922578/rus-sahmanapahnern-armaviri-marzum-turq-sahmanakhakhti.html]Արմենպրես[/url]»-ին հայտնեցին Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից:
Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանը և փորձել ձուկ որսալ Հայաստանի տարածքում: Րոպեներ անց նա ձերբակալվել է: Օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ձերբակալվածը Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ է՝ ծնված 1995 թվականին: Նա խոստովանել է մեղքը:
Համաձայն փոխգործակցության կարգի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունն ու ոստիկանությունը տեղյակ են պահվել կատարվածի առնչությամբ:
Նմանատիպ նյութեր
6044 դիտում
12:27 05-03-2019
Ռուս սահմանապահներն ու ՀՀ ՊԵԿ աշխատակիցները կանխել են թմրանյութերի ներմուծումը Հայաստանի տարածք
1029 դիտում
16:44 15-08-2016
Թուրք դատախազին ձերբակալել են երկրից փախչելու պահին
1764 դիտում
15:59 17-03-2014
Անտանելի ամոթ է թուրք լինել. թուրք բանաստեղծ
Այս բաժնից
370 դիտում
19:21 24-04-2024
Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում
331 դիտում
19:08 24-04-2024
Այսօր մեր մտքերը Հունաստանի և ողջ աշխարհի հայերի հետ են․ Նիկոս Դենդիաս
316 դիտում
18:52 24-04-2024
Մենք հիշում ենք պատմության այս մութ գլուխը, հարգում ենք նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը․ Ջասթին Թրյուդո