4628 դիտում
14:12 14-02-2018
Իրանը տարածաշրջանում ամենամեծ հրթիռային զինանոցն ունի. ԱՄՆ հետախուզություն
Իրանին է պատկանում Մերձավոր Արևելքում ամենամեծ բալիստիկ հրթիռների զինանոցը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Դենիել Քոութսը՝ հանդես գալով Սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումներում, հաղորդում է Tass-ը։
«Իրանը կարող է հարվածել իր երկրի սահմաններից մինչև 2 հազար կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին»,-ասել է Քոութսը։
Հավելել է, որ նման ռազմական պոտենցիալով՝ Թեհրանը լուրջ սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ամերիկյան զորքի համար։
Նրա խոսքով՝ 2016 թվականին Ռուսաստանի հետ C-300 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ համաձայնագրի կնքմամբ՝ Իրանը մեծ առաջընթաց ունեցավ իր հակաօդային պաշտպանության ոլորտում։
Նմանատիպ նյութեր
20337 դիտում
15:37 07-03-2017
Ոստիկանության ծառայողները հերթական զինանոցն են հայտնաբերել
1080 դիտում
16:06 07-05-2015
Ռուսաստանը և Թուրքիան «Игла» հրթիռային համակարգի հիմքով նոր հրթիռային համակարգ են ստեղծել
1241 դիտում
15:43 13-10-2014
Ադոլֆ Հիտլերը խիստ կախվածություն է ունեցել թմրանյութերից. ԱՄՆ հետախուզություն
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1075 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը