211652_close_icon
views-count75340 դիտում article-date 23:32 13-02-2018

29-ամյա վարորդը Աբովյանի «գաի պոստի» մոտ ВАЗ 21130 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. վարորդը նույնպես տեղափոխվեց հիվանդանոց.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ փետրվարի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 29-ամյա Միքայել Մնացականյանը Երևան-Աբովյան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ, իր վարած ВАЗ 21130 մակնիշի 35 CQ 689 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածները քաղաքացիների, իսկ այնուհետև՝ դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների օգնությամբ տեղափոխվեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել Ա. Պետրոսյանն ու Հ. Գալստյանը: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Քիչ առաջ հիվանդանոց տեղափոխվեց նաև վարորդը, ում ինքնազգացողությունը վատացել է: *** 14.02.2018 08։30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ վիրավորներն են Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ, 69-ամյա Հարություն Մանուկյանը և Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի բնակիչ, 67-ամյա Միշա Բաղրամյանը, ով ժամը 00։30-ի սահմաններում հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է։ Փաստի առթիվ դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչ Դալլաքյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242-հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Ոստիկանության նախկին աշխատակից էր, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր