4303 դիտում
17:10 13-02-2018
Մոլդովայում արգելվեցին ռուսական լրատվական հաղորդումները
Մոլդովայում երեկվանից ուժի մեջ է մտել ռուսաստանյան լրատվական հաղորդումների արգելման մասին օրենքը: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/29036864.html]«Ազատությունը»[/url]:
Օրենքը արգելում է Մոլդովայի տարածքում հեռարձակել ռազմական կամ քաղաքական այն հեռուստատեսային և ռադիո հաղորդումները, որոնք պատրաստված են Անդրսահմանային հեռուստատեսության մասին եվրոպական կոնվենցիան չվավերացրած երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում:
Ռուսաստանից ժամանցային և այլ հաղորդումների վերահեռարձակումը Մոլդովայում նույնպես արգելված է:
Փետրվարի 10-ին Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուն ստորագրել է օրենքը, որը երկու անգամ նախագահի կողմից ետ է ուղարկվել: Դրանից հետո Սահմանադրական դատարանը ժամանակավորապես հեռացրել է նախագահին պաշտոնից և լիազորել խորհրդարանի խոսնակին ստորագրել օրենքը:
Նմանատիպ նյութեր
1382 դիտում
14:44 14-05-2017
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
442 դիտում
16:46 21-04-2024
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապ ունենալու կասկածանքով 36 անձ է ձերբակալվել