211652_close_icon
views-count1721 դիտում article-date 16:22 13-02-2018

Մշակվում են ՀՀ ԱՌԿ ազգային ռազմավարության մոնիթորինգի չափորոշիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2015 թ. Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) համաշխարհային 3-րդ համաժողովի ժամանակ ընդունվեց Սենդայի ԱՌՆ 2015-2030 թթ. գործողությունների ծրագիրը (ՍԳԾ), որը հիմք ընդունելով մշակվեց և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվեց Հայաստանի աղետների ռիսկի կառավարման (ԱՌԿ) ազգային ռազմավարությունը: 2017 թ. ապրիլին ԱՌԿ ռազմավարությունն արժանացավ ՀՀ կառավարության հավանությանը: Սենդայի գործողությունների ծրագրի և ԱՌԿ ազգային ռազմավարության իրականացման իրավիճակային, ընթացիկ և շարունակական ուսումնասիրությունն ու արդյունքների արձանագրումն ապահովելու նպատակով՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության առաջնորդությամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի աջակցությամբ ներկայումս մշակվում են Հայաստանի ԱՌԿ ազգային ռազմավարության և Հայաստանում Սենդայի շրջանակի իրականացման մոնիթորինգի չափորոշիչները: Փետրվարի 10-11-ը ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում տեղի ունեցավ մոնիթորինգի չափորոշիչների մշակման աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: Դրանք մշակվում են «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից: Աշխատանքային խմբում ներգրավված են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, ԱՌՆ ազգային պլատֆորմ հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի և Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր