211652_close_icon
views-count17515 դիտում article-date 16:04 13-02-2018

23-ամյա երիտասարդը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

23-ամյա Սեւակ Սարգսյանը երիկամի շտապ փոխպատվաստման կարիք ունի, որը, սակայն, Հայաստանում չի կատարվում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ զրույցում Սեւակը պատմեց, որ տառապում է գլոմոնեֆրիտ հիվանդությամբ եւ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից 2 օրը մեկ Երեւան է գալիս՝ հեմոդիալիզ ստանալու համար: «Եղբայրս էլ այդ խնդիրը ուներ, հայրս նրան դոնոր դարձավ, երիկամի փոխպատվաստում արեցինք, այդ ընթացքում բոլոր միջոցները ծախսվեցին: Հիմա էլ ոչ մի հնարավորություն չունենք: Մայրս էլ չի կարող դոնոր լինել, քանի որ բժիշկները ասում են՝ ժառանգական է, հենց իրենից է փոխանցվել ինձ ու եղբորս»,- ասաց Սեւակը: 23-ամյա երիտասարդը նշեց, որ իրենք որոշ գումար արդեն հավաքել են եւ իրենց 7000 ԱՄՆ դոլլար է մնացել՝ Գերմանիա մեկնելու եւ այնտեղ երիկամի փոխպատվաստում անելու համար. «Ինձ պետք է, որ ուղղակի հասնեմ այնտեղ, քանի որ Գերմանիայում այդ հիվանդությամբ հիվանդներին երիկամի փոխպատվաստում անում են»: Սեւակին օգնել ցանկացողները կարող են զանգահարել կամ գումար փոխանցել «Արարատբանկ»-ի կամ «ԱգբաԱգրիկոլբանկ»-ի հաշվեհամարներին: Հեռախոսահամար՝ [b]077 34-33-35[/b]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր