5321 դիտում
13:33 13-02-2018
Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Պոլիսը. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել
Պոլսի հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնից ստիպողաբար հրաժարված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակ է հղել:
«Ակօս»-ի փոխանցմամբ՝ նամակում Բեքչյանը խոստովանում է, որ Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը ստանձնելու օրվանից չեն ստեղծվել այն պայմանները, որոնք հարկավոր էին արդար, ճիշտ ու թափանցիկ ընտրության համար:
«Կարիք չեմ զգում ներկայացնելու դրա բազմաթիվ դրսևորումներն ու օրինակները. այդ տխրեցնող, վիրավորական օրինակները չեմ ցանկանում ո՛չ հիշել, ո՛չ հիշեցնել»,- նամակում գրել է Բեքչյանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները վայրկյան առաջ եկած դեպքեր չեն:
«Ցավոք, այն որոշումը, որը թվում է, թե ինձ է թիրախավորում, իրականում նպատակ ունի տապալել Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրություններն ու արդյունք է բավականին երկար ու լավ ծրագրված մի նախաձեռնության»,- նշել է Բեքչյանը՝ հույս հայտնելով, որ կատարվածը հայ համայնքի համար դաս կլինի:
Եզրափակելով նամակը՝ նա հայտնել է, որ ստիպված լքում է Ստամբուլը: «Թեկուզ չուզելով՝ ստիպված եմ լքել Ստամբուլը, ուր երջանիկ եմ եղել այստեղ ապրելու ու ձեզ հետ լինելու համար»,- գրել է Բեքչյանը՝ նշելով, որ այսուհետ իր ժամանակը կանցկացնի` աղոթելով արդեն երկար ժամանակ կոմայի մեջ գտնվող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի, նրա դժբախտ մոր՝ Մարի Մութաֆյանի, ինչպես նաև կրոնական իր եղբայրների համար:
Նմանատիպ նյութեր
3588 դիտում
18:38 15-03-2017
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը
7460 դիտում
15:38 15-07-2017
Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը շնորհավորական նամակ է հղել Էրդողանին
4713 դիտում
13:00 05-06-2017
Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեքչյանը ժամանել է Հայաստան
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել