211652_close_icon
views-count3669 դիտում article-date 12:40 13-02-2018

Թրամփը Կոնգրեսից 2.2 մլրդ դոլար է խնդրել Գաղտնի ծառայությունն ամրապնդելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսից 2.2 մլրդ դոլար է խնդրել՝ 2019 թվականի՝ Գաղտնի ծառայության գործունեության համար։ Ծառայությունը պատասխանատու է երկրի առաջին դեմքերի անվտանգության համար, հաղորդում է Tass-ը։ Բացի այդ, նոր՝ 2019 ֆինանսական տարվա համար, որը սկսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից, առաջարկվում է Գաղտնի ծառայությունը համալրել ևս 450 աշխատակիցներով։ Փաստաթղթում նշված է, որ դա թույլ կտա վարչությանը իրագործել իր նպատակը՝ մինչև 2019 թվականի վերջն ունենալ 7.6 հազար աշխատակից, այսինքն՝ պատմության մեջ առավելագույն թվով անձնակազմը։

Նմանատիպ նյութեր