211652_close_icon
views-count34372 դիտում article-date 22:05 12-02-2018

Ավտովթար Արմավիրի մարզում. Էջմիածնում բախվել են ВАЗ 2102-ը, Mazda-ն, ГАЗ 3110-ն ու Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Արարատյան փողոցում բախվել են 38-ամյա Բագրատ Մինասյանի վարած ВАЗ 2102 մակնիշի 34 SD 172 համարանիշի, 28-ամյա Հայկանուշ Մինասյանի վարած Mazda մակնիշի 34 SA 383 համարանիշի, 55-ամյա Սամվել Հովհաննիսյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 22 SO 823 համարանիշի և 65-ամյա Ժորա Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի 35 GG 128 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ծառայողները։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Գևորգ Եղիազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր