5314 դիտում
15:00 12-02-2018
Տյառնընդառաջը կնշվի «Գառնի»-ում
Փետրվարի 13-ին, ժամը 17:00-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում մեծ հանդիսությամբ կնշվի Հայ Առաքելական եկեղեցու տերունական տոներից մեկը` Տյառնընդառաջը:
Այն կսկսվի Գառնի համայնքի Սուրբ Խաչ եկեղեցուց: Ժամերգությունից հետո ճրագը, ազգային երգ ու պարի հնչյունների ուղեկցությամբ կտարվի «Գառնի» արգելոց-թանգարան, որտեղ էլ կվառվի ծիսական խարույկն ու կսկսվի միջոցառումը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո) աջակցությամբ անցկացվելիք միջոցառմանը ելույթ կունենա «Վերադարձ» ազգագրական երգի-պարի համույթը, կներկայացվեն տոնին առնչվող ավանդույթներ:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
010-54- 55-70, 010-58-74-25
Նմանատիպ նյութեր
980 դիտում
16:01 11-02-2022
«Գառնի» և «Լոռի բերդ» արգելոցներում կնշվի Տյառնընդառաջը
7546 դիտում
20:19 14-02-2018
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում նշվել է Տյառնընդառաջը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
340 դիտում
16:35 25-04-2024
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
325 դիտում
16:07 25-04-2024
Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ