211652_close_icon
views-count61263 դիտում article-date 20:11 11-02-2018

Արարատի մարզում՝ Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասի աշխատակցուհին «Nissan»-ով բախվել է ծառերին և կողաշրջվել. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի 34 MN 954 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում, դեպի Երասխ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և մասամբ կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար խողովակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով միջին տարիքի կին է եղել, և ավտոմեքենայում գտնվող 4 տարեկան երեխան, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Նրանց հիվանդանոց է ուղեկցել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանը: Արտաշատի բժշկական կենտրոնից վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ՃՈ ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանն ու տեսուչ Տիգրան Սարդարյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհանինիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը աշխատում է Արտաշատում տեղակայված ՌԴ զորամասում, իսկ վիրավոր ուղևորն էլ նրա երեխան է: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր