379288 դիտում
18:15 11-02-2018
Խոշոր ավիաաղետ Մոսկվայի մոտ. ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, զոհվել է 73 մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ
Այսօր խոշոր ողբերգություն է տեղի ունեցել Ռուսաստանում: Ժամը 15:20-ի սահմաններում ուղևորատար Ան-148 ինքնաթիռը Դոմոդեդովոյի օդանավակայանից թռիչք կատարելիս` նախնական տեղեկություններով, բախվել է «Почты России» ուղղաթիռին և կործանվել: Ինքնաթիռում գտնվող 71 մարդուց՝ 65 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, ոչ ոք ողջ չի մնացել:
Ինքնաթիռը պետք է իրականացներ Մոսկվա-Օրսկ չվերթը: Աղետի վայրում բազմաթիվ նամակներ ու ծրարներ են թափված, հայտնում է KP.ru-ն:
Նախնական տեղեկություններով, ինքնաթիռը ուղղաթիռին բախվել է Ռամենսկոյի շրջանի երկնքում: Այժմ օդանավակայանում օպերատիվ շտաբ է ստեղծված, որն իրականացնում է փրկարարական աշխատանքներն ու զոհերի հարազատների հետ կապ հաստատելու միջոցառումները:
***
Ռուսաստանի ԱԻՆ-ը հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը: Նրանցից մեկը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն, ազգությամբ հայ է:
Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ
***
«Почты России» ընկերությունը հերքել է այն տեղեկությունները, որ Ան-148-ը բախվել է իրենց ուղղաթիռին: «Մենք ուղղաթիռներ չունենք»,- TACC-ին հայտնել է ավիաընկերության մամլո գրասենյակը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15478 դիտում
17:04 01-01-2018
Ավիաաղետ Կոստա Ռիկայում. զոհվել է 12 մարդ
4386 դիտում
15:30 24-03-2015
Ֆրանսիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
5384 դիտում
22:41 10-07-2018
Հարավաֆրիկյան Հանրապետությունում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Այս բաժնից
490 դիտում
17:33 21-04-2024
Պաղեստինը քննադատում է ԱՄՆ Ներկայացուցիչների տան որոշումը
580 դիտում
16:59 21-04-2024
Գերմանիայում դպրոցականներ տեղափոխող ավտոբուս է շրջվել