211652_close_icon
views-count39799 դիտում article-date 16:53 11-02-2018

Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3-ամյա տղային. երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ փետրվարի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Մարգարյան 1-ին նրբանցքի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Հակոբյանը իրենց շենքի բակում իր վարած Opel մակնիշի 35 QD 637 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մարգարյան փողոցի 20 շենքի բնակիչ՝ 3-ամյա Տիգրան Սարգսյանին։ Ինչեպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխային տեղափոխել է «Արմենիա» բժկական կենտրոն, որտեղից էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժկական կենտրոն։ Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր