211652_close_icon
views-count4525 դիտում article-date 13:22 11-02-2018

Մենք չենք ընդունի մեր սահմանների մոտ իրանական զորքի առկայությունը. Իսրայելի հետախուզության նախարար

Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Սիրիայում տեղակայված իրանցի զինվորների դիրքերին հարվածելը խոսում է այն մասին, որ Իսրայելը չի ընդունի իր սահմանների մոտ իրանական զորքի առկայությունը, հաղորդում է Associated Press-ը։ Նախարարը հավելել է, որ իրանցիները դեռ ժամանակ ունեն՝ մտածելու, թե ինչպես «մարսեն», հասկանան ու հարցնեն, թե Իսրայելն որտեղից գիտի՝ ինչպես հարվածել իրանական օբյեկտներին։ Նշենք, որ ավելի վաղ Վաշինգտոնը հայտարարել է, որ աջակցում է Իսրայելին այդ հարցում։

Նմանատիպ նյութեր