12568 դիտում
22:57 10-02-2018
ՆԱՍԱ-ն Իլոն Մասքի Tesla Roadster-ը գրանցել է որպես տիեզերանավ
Տիեքերք ուղարկված SpaceX ընկերության Tesla ավտոմեքենան գրանցվել է որպես տիեզերանավ NASA HОRIZONS բազայում՝ Tesla Roadster / Starman անվամբ: Հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/29032113.html]«Ազատությունը»[/url]:
NASA HORIZONS-ի նկարագրության մեջ նշում է այն ամենը, ինչ կա Tesla Roadster-ի վրա. մեկ մանեքեն սկաֆանդրով, Այզեկ Ազիմովի «Հիմք» գրքի էլեկտրոնային օրինակը և SpaceX-ի վեց աշխատակիցների անուններով վահանակ: Տիեզերանավի ծանրությունը մոտ 1.250 կիլոգրամ է:
Իլոն Մասքի տիեզերական ծրագրի հիմնական նպատակը դեպի Մարս թռիչքներն են: Մասքի մտահղացմամբ ավտոմեքենան տիեզերքում կարող է թռչել միլիոնավոր տարիներ: ՆԱՍԱ-ի տվյալների բազայում Tesla-ի հետագիծը հաշվարկվում է մինչեւ 2030 թվականը:
Նմանատիպ նյութեր
4414 դիտում
20:29 07-01-2019
Իլոն Մասկը հայտարարել է Շանհայում Tesla ավտոգործարանի շինարարության մասին
8896 դիտում
16:02 09-10-2016
Մոնակոյում աչքի է ընկել բացառիկ Mercedes SLS AMG Roadster-ը՝ Hamann-ից. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
481 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1072 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը