4381 դիտում
12:32 10-02-2018
ՊԲ-ում անցկացվել է առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ հավաք-խորհրդակցություն
Երեկ՝ փետրվարի 9-ին, ՊԲ շտաբի նիստերի դահլիճում բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանի ղեկավարությամբ անց է կացվել հավաք-խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա հունվար ամսում բանակի ԱՀՏԱ ոլորտում կատարված և առաջիկայում նախատեսված աշխատանքների կատարմանը:
Խորհրդակցության առաջին հատվածում քննարկվել են զորամասերում սերժանտական խորհրդի նախագահների կողմից իրականացվող դաստիարակչական ու կանխարգելիչ աշխատանքները:
Խորհրդակցության երկրորդ հատվածում, որին մասնակցում էին բարոյահոգեբանական ապահովման ոլորտի սպաները, քննարկվել են առաջիկա ուսումնական փուլին առնչվող տարբեր թեմաներ:
Հավաք-խորհրդակցության ավարտին, ի մի բերելով հնչեցված զեկույցներն ու քննարկումների արդյունքները, գեներալ-մայոր Վ. Բալայանը առաջիկա անելիքների վերաբերյալ ներկա սպայակազմին տվել է ցուցումներ ու հանձնարարականներ:
[b]ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
7109 դիտում
12:22 11-11-2017
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ հավաք-խորհրդակցություն է անցկացվել
3911 դիտում
18:53 14-03-2018
ՊԲ հրամանատարի տեղակալի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
Այս բաժնից
499 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
313 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը