211652_close_icon
views-count77998 դիտում article-date 12:18 10-02-2018

Խոշոր ավտովթար Երևանում. ճակատ-ճակատի բախվել են BMW X5-ն ու Opel-ը. վիրավորները իրենց օգնության ձեռք մեկնող բժիշկներին ու ոստիկաններին շնորհակալություն հայտնելու փոխարեն վիճում էին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Ա. Ավետիսյան փողոցի բնակիչ, 43-ամյա Սարգիս Արոյանի վարած BMW X5 մակնիշի IԼ 777 WM համարանիշի և Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի բնակիչ, 47-ամյա Հովիկ Բաբալարյանի վարած Opel մակնիշի 35 ԼG 493 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Բաբալարյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 32-ամյա Արմինե Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 5 հշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և սահմանազատել տարածքը: Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբի բժիշկները, ովքեր երկար ժամանակ համոզում էին վիրավորներին, որպեսզի նրանք տեղափոխվեն հիվանդանոց: Վիրավորներին փորձում էին համոզել նաև Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողները, սակայն նրանք, չգիտես ինչու, իրենց օգնության ձեռք մեկնող մարդկանց շնորհակալության փոխարեն անհոդաբաշխ ու անհասկանալի բառեր էին ասում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր