211652_close_icon
views-count4536 դիտում article-date 22:03 09-02-2018

Բակո Սահակյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են հայկական 2 պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ փետրվարի 9-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: Քննարկվել է պետականաշինությանը, հայկական երկու պետությունների համագործակցությանը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Սահակյանը կարևորել է Արմեն Սարգսյանի այցն Արցախ և նրա նախատեսած հանդիպումները մեր հանրապետությունում՝ ընդգծելով, որ դա արտացոլում է Արցախի կարևոր տեղն ու դերը հայոց պետականության համար և հայ ժողովրդի կյանքում: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր