211652_close_icon
views-count5931 դիտում article-date 23:30 09-02-2018

Կամավոր ներկայացել է Ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 8-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1994 թ. ծնված Անուշիկ Կ.-ն, որը հունվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 1-ին մասի մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր