211652_close_icon
views-count5559 դիտում article-date 19:22 09-02-2018

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն անցավ օլիմպիական շքերթով

Փհենչհանի «Օլիմպիական ստադիոնում» կայացավ 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Երկրների պատվիրակությունները օլիմպիական շքերթին մասնակցեցին ըստ կորեական այբուբենի հերթականության: Հայաստանի թիմը դուրս եկավ 42-րդը: Մեր երկրի դրոշակակիրը դահուկավազորդ Միքայել Միքայելյանն էր: Օլիմպիական շքերթին մասնակցեցին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը: Հայաստանն աննախադեպ երևույթ գրանցեց օլիմպիական խաղերի պատմության մեջ: Միքայելը՝ Միքայելյանների ընտանիքի երրորդ աձն է, որը ձմեռային օլիմպիական խաղերում դարձավ դրոշակակիր: Սոչի-2014-ում Հայաստանի դրոշակակիրը Միքայելի ավագ եղբայրն էր՝ Սերգեյ Միքայելյանը, իսկ 1998 թ. Նագանոյի խաղերում հայկական դրոշը տարել էր Միքայելի մայրը՝ Ալլա Միքայելյանը:

Նմանատիպ նյութեր