211652_close_icon
views-count2358 դիտում article-date 19:11 09-02-2018

Հանրային Ռադիոն կներկայացնի արևմտահայերեն լուրեր

Հայաստանի Հանրային ռադիոն այսուհետ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14:00-ի լրատվական թողարկումները կներկայացնի արևմտահայերեն: Այն կվարի հայրենադարձ Անի Զեյթունցյանը: Սփյուռքում ապրող հայրենակիցների առօրյան և գործունեությունը մշտապես Հանրային ռադիոյի ուշադրության կենտրոնում է: Այսօր էլ եթերում կան բազմաթիվ ծրագրեր, որոնք կամրջում են աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերին. «Կամուրջ», «Հայկական գաղթօջախներ», «Հայկական հետք», «Սփյուռքի ռադիոներ», «Արևմտահայերեն հաղորդումների ժամ», «Համասփյուռք», «Վերադարձ հայրենիք»: Հավելենք, որ հաղորդաշարի սիրիահայ հաղորդավար Անի Զեյթունցյանը մեկ տարի առաջ է վերադարձել հայրենիք: Ավարտել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը: Սիրիայում մեծ ներդրում է ունեցել հայապահպանման գործում, եղել է Սիրիայի և Լիբանանի մի շարք թերթերի թղթակից: Անին արևմտահայերենի պահպանման ջատագովներից է: [b]Հանրային Ռադիոյի PR բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր