4327 դիտում
19:37 09-02-2018
Աշխարհում 815 մլն սովյալներին օգնելու համար 2018-ին ՄԱԿ-ին պետք կգա 1.06 մլրդ դոլար
ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի և գյուղատնտեսության [url=http://www.un.org/russian/news/story.asp?newsID=29304#.Wn22PKiWbIW]կազմակերպությունը[/url] (FAO) 2018 թվականին դոնորներից ակնկալում է 1.06 մլրդ դոլար ստանալ՝ աշխարհում սովի մատնված մարդկանց օգնելու համար:
ՄԱԿ-ում հույս ունեն, որ 1.06 միլիարդը կբավարարի այս մարդկանց խնդիրները լուծելու համար:
Թիրախ խմբում է ավելի քան 30 մլն մարդ աշխարհի 26 երկրներից. այդ թվում՝ Ուկրաինան, Աֆղանստանը, Բանգլադեշը, Հաիթին, Հարավային Սուդանն ու Եմենը:
FAO-ի ներկայացուցիչ Դոմինիկ Բուրժոնը նշել է, որ, այս երկրների մեծ մասում, ցավոք, դեռևս շարունակվում են զինված հակամարտություններն և բնական աղետները, ինչը բարդացնում է իրավիճակը:
Առաջին հերթին, օգնություն կհատկացվի գյուղական բնակավայրերում ապրողներին և նրանց, ում կյանքն անմիջապես կախված է գյուղատնտեսության զարգացումից: Մարդկանց կբաշխվեն սերմեր և գյուղատնտեսական գործիքներ, ինչպես նաև ուսուցողական դասընթացներ կանցկացվեն հողային և ջրային ռեսուրսների ճիշտ օգտագործման հետ կապված: Այն մարդիկ, որոնք շտապ կարիք ունեն սննդի, կստանան գումար:
ՄԱԿ-ի տվյալներով՝ աշխարհում մոտ 815 մլն մարդ տառապում է սովից:
Նմանատիպ նյութեր
1096 դիտում
23:45 08-10-2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով վարչությունը 97 մլն դոլար է խնդրել Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու համար
1018 դիտում
14:08 25-02-2023
Լեհաստանը 2022 թվականին 9 մլրդ դոլար է ծախսել ուկրաինացի փախստականներին օգնելու համար
11039 դիտում
11:48 27-12-2015
Կանադայում հոկեյի երկրպագուները խաղից հետո սառցադաշտ են նետել 28 815 փափուկ խաղալիք. տեսանյութ
Այս բաժնից
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
460 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում