36999 դիտում
18:49 09-02-2018
Ստավրոպոլում հայտնաբերվել է հայազգի գործարարի գլխատված դին
ՌԴ Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է անցյալ տարվա աշնանը անհետ կորած Գևորգ Բազինյանի դին: Այս մասին հայտնում է [url=https://www.stav.kp.ru/online/news/3017102/]MK-ն[/url]:
Աղբյուրի տեղեկություններով՝ Կիրովսկի շրջանի բնակչի դին հայտնաբերվել է Նովոպավլովսկ արդյունաբերական գոտում։
Ռուսաստանի քննչական կոմիտեի Ստավրոպոլի քննչական վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են եղել։
Սպանվածը կորել էր 2017 թվականի հոկտեմբերին։ Այն ժամանակ տղամարդն իր աշխատանքի վայրից դուրս էր եկել սեփական մեքենայով։ Դրանից հետո նրան ոչ ոք չէր տեսել։ Նույն օրը երեկոյան Բազինյանին պատկանող «ԳԱԶ 3302»-ը հայտնաբերվել էր անտառային գոտում՝ Նովոպավլովսկի քաղաքային աղբանոցից ոչ հեռու։
64-ամյա տղամարդու սպանության հանգամանքով քրեական գործ է հարուցվել։ Դեպքի վայրում քննիչներ են աշխատում։
«Կոմերսանտ Յուգ»-ի փոխանցմամբ՝ տղամարդու մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան՝ կապտուկներ և կտրվածքներ։ Մահվանից առաջ տղամարդում գլխատել են, ոստիկաններին դեռ չի հաջողվել գտնել տղամարդու գլուխը։ Աղբյուրը նշել է, որ հիմնական վարկածը՝ պատվիրված սպանությունն է։
Նմանատիպ նյութեր
9538 դիտում
15:55 24-07-2021
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին․ Tert.am
Այս բաժնից
388 դիտում
13:45 21-04-2024
Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին
412 դիտում
11:53 21-04-2024
Իսրայելում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ
442 դիտում
10:33 21-04-2024
Ճապոնիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ է կործանվել Խաղաղ օվկիանոսում