211652_close_icon
views-count4555 դիտում article-date 16:54 09-02-2018

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող ընկերություններն իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ

Մետաղական օգտակար հանածոներ արդյունահանող և արդյունահանման պատրաստվող ընկերություններն անցած տարի իրականացրել են շուրջ 235 մլն դոլարի ներդրումներ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վարդան Գևորգյանի տեղեկացմամբ, 2017թ. ընթացքում մետաղական օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության համար տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններով առաջիկա 3 տարվա ընթացքում կներդրվի շուրջ 3 մլրդ դրամ: Ի տարբերություն արդյունահանված մետաղական հանքաքարի, որի ծավալն անցած տարի գրեթե չի փոխվել, արտադրված ապրանքային արտադրանքը գումարային արտահայտությամբ համալրվել է շուրջ 30 տոկոսով։ Աճը պայմանավորվել է հիմնականում արտաքին շուկաներում հանքահումքային ապրանքների գների բարձրացմամբ։ Նշենք նաև, որ 2017թ. ընթացքում հաստատվել են ոչ մետաղական օգտակար հանածոների նոր պաշարներ։ Արդյունքում օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշիռը համալրվել է շուրջ 900 հազար խոր. մետրով։ Նույն ժամանակահատվածում հաստատված մետաղական օգտակար հանածոների նոր պաշարները կազմել են շուրջ 5 մլն տոննա հանքաքար:

Նմանատիպ նյութեր