211652_close_icon
views-count6390 դիտում article-date 14:21 09-02-2018

Նոբել Առուստամյան. Ռուսական առնվազն երկու թիմ ցանկանում էր ձմռանը Մխիթարյանին վերցնել

Ռուսաստանցի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հայտնել է, որ ռուսական ակումբները ձմռանը Հայաստանը հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցանկացել են ձեռք բերել: «Մենք գիտենք, թե ինչ բարդ պատմություն է Մխիթարյանի մոտ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ու Ժոզե Մոուրինյոյի հետ: Սակայն, բոլոր դեպքերում, Հենրիխը նորից ընտրեց ֆուտբոլը: Նա մնաց Անգլիայում, թեպետ անձամբ ես նվազագույնը երկու ռուսական թիմ գիտեմ, որոնք երազում էին առաջիկա կես տարվա համար Մխիթարյանին վարձավճարով վերցնել՝ հասկանալով, որ «Մանչեսթեր Յունայթեդից» նրան գնելը գործնականում անհնար է: Ակումբները փորձեր ձեռնարկեցին այդ ուղղությամբ, սակայն Հենրիխը հասկացնել տվեց, որ ցանկանում է խաղալ Եվրոպայում: Ռուսաստանում մենք նրան առայժմ չենք տեսնի: Սակայն, հնարավոր է, մի քանի տարի անց նա ի վերջո խաղա Ռուսաստանում», ասել է Առուստամյանը:

Նմանատիպ նյութեր