211652_close_icon
views-count17475 դիտում article-date 12:35 09-02-2018

ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող օրինագիծը

ՀՀ ԱԺ-ն 63 կողմ, 34 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքը նախագիծը, որով ժամանակավորապես արգելվում է աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան: Նախքան քվեարկությունը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու վերաբերյալ. «Եթե հիմնական հիմնավորումն այն էր, որ դրա վարումը, շահագործումը վտանգում է մարդկանց կյանքն ու առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը՝ եղածներին թույլ տալ շարունակել, իսկ ներմուծումն էլ ժամանակավորապես արգելել: Այսինքն, հոկտեմբերի 1-ից հետո էդ վտանգը վերանալո՞ւ է»: «Ելք» խմբակցությունից Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում շահագործվող ձախ ղեկով մեքենաների միջին տարիքը 21 տարին է, իսկ աջ ղեկով մեքենաներինը՝ 14. «Այսինքն այս արգելքը մտցնելով, մենք նպաստելու ենք, որ ավելի հին ու էժան մեքենաներ մտնեն Հայաստան, որն ավելի վնասակար է և էկոլոգիապես, և իրենց նշանակությամբ»:

Նմանատիպ նյութեր