211652_close_icon
views-count2847 դիտում article-date 09:47 09-02-2018

Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Արմեն Սարգսյանի համոզմամբ՝ Հայաստանում հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը հեռանկարային ոլորտներ չեն: Նրա հայաստանյան «նապարնիկները» իրատեսական չեն համարում նավթի-գազի հումքի առկայությունը Հայաստանում, ինչի որոնման աշխատանքներին ձեռնամուխ է եղել Սամվել Կարապետյանը: Գյուղատնտեսության հեռանկարային զարգացման համար, ըստ նրա, Հայաստանը չունի պայմաններ, որովհետև չկան հողատարածքներ: «Գտեք հողատարածքներ, զարգացնենք գյուղատնտեսությունը»,- նեղ միջավայրում ասել է Հայաստանի ապագա նախագահը, որը Ղազախստանում ունի 400 հա դեղձի այգիներ: «Ճիշտ է ասում, մինչև Էռնեկյանի համար մի քանի հեկտար նորմալ հող գտանք` խաղողագործության զարգացման, գինու արտադրության համար, կյանքներս գնաց,-ասաց մեր զրուցակիցը:- Ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանը ձեռնամուխ կլինի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր