2449 դիտում
21:12 08-02-2018
Կարեն Կարապետյանն ընդունել է Բելառուսի դեսպանին
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:
Զրուցակիցները քննարկել են վերջերս Ալմաթիում Հայաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին առնչվող հարցեր: Դեսպան Նազարուկն ընդգծել է, որ Հայաստանի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Բելառուսի վարչապետը տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև Հայաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման խնդիր է դրել և համապատասխան հանձնարարականներ է տվել:
Ստեղծվել է նաև աշխատանքային խումբ, որը Բելառուսի փոխվարչապետի գլխավորությամբ առաջիկայում կայցելի Հայաստան:
Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ տնտեսական կապերն առաջ մղելու համար առկա են և լայն հնարավորություններ, և համապատասխան ներուժ:
Այն իրացնելու համատեքստում ՀՀ վարչապետն ու Բելառուսի դեսպանն անդրադարձել են գյուղատնտեսության, այդ թվում՝ անասնապահաության, գյուղտեխնիկայի մատակարարման, գյուղմթերքների արտադրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ավիաչվերթերի դիվերսիֆիկացման հնարավորություններին, Մեղրիի ազատ տնտեսական գոտում բելառուսական ընկերությունների ներգրավմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
2591 դիտում
17:32 18-10-2016
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
3327 դիտում
18:06 02-02-2017
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպանին
6622 դիտում
18:52 19-10-2017
Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ դեսպանին. քննարկվել են առևտրաշրջանառության ծավալների ավելացմանն առնչվող հարցեր
Այս բաժնից
409 դիտում
21:17 17-04-2024
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք