211652_close_icon
views-count2005 դիտում article-date 17:44 08-02-2018

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի անդամների հետ

Հայ-Ռուսական համալսարանի Շրջանավարտների Ակումբի հրավերով այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված դոկտոր Արմեն Սարգսյանի հանդիպումը համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի և Շրջանավարտների Ակումբի անդամների հետ: Թեյի սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում կայացել է անկեղծ զրույց և մտքերի փոխանակում՝ Հայաստանի ապագայի տեսլականի շուրջ: Երկրում արդեն բավական հայտնի երիտասարդ մասնագետները պարոն Սարգսյանի հետ կիսվել են իրենց մոտեցումներով՝ տարբեր ոլորտներում առկա առաջնահերթ խնդիրների և անելիքների մասին, իրենց պատրաստակամությունն են հայտնել մասնակցելու և սատարելու պետության և տնտեսության ամրապնդման խնդիրների լուծմանը, նաև արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը Արմեն Սարգսյանի առաջադրմանը: Պարոն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նման շահագրգիռ մոտեցման և երկրի զարգացմանը մասնակցելու պատրաստակամության համար: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր