211652_close_icon
views-count4450 դիտում article-date 17:08 08-02-2018

Սահմանամերձ 203 գյուղերում արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը 3-7 անգամ ցածր է լինելու

Կառավարությունն այսօր սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ: Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու: Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ և, ընդհանրապես, բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և անցկացնել դիտարկում՝ պարզելու, թե դրանց կիրառման արդյունքում տնտեսական ինչ աշխուժություն է նկատվում, ինչ ազդեցություն են դրանք ունենում շուկայի վրա:

Նմանատիպ նյութեր