211652_close_icon
views-count10179 դիտում article-date 14:42 08-02-2018

Ռյազանում, կրպակում առաջացած հրդեհի հետևանքով հայ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռյազանում Չկալով փողոցի վրա կրպակի հրդեհման հետևանքով տղամարդ է մահացել՝ վրանի տերը: Այս մասին YA62.ru-ին հայտնել են Ռուսական քննչական կոմիտեի Ռյազանի քննչական վարչությունում՝ ընդգծելով, որ տվյալները նախնական են: Մահացած հայի դին ամբողջությամբ այրվել է, ուստի սեռի որոշումը մոտավորապես է: Անձը և մահվան ճշգրիտ պատճառը հայտնի կդառնան նախաքննչական ստուգումներից և դատաբժշկական փորձաքննությունից հետո: Նախնական տվյալներով՝ կրպակ անօրինական ներթափանցման հետքեր չեն հայտնաբերվել: Այրված տղամարդը երկու դուստր ունի, այս մասին «Վկոնակտե» սոցիալական կայքում գրել է տղամարդուն ճանաչող մի կին: Ռյազանի բնակչուհին գրառման մեջ նշել է, որ մահացածը «շատ լավ մարդ էր», ուներ 2 դուստր եւ 4 թոռ: Դստրերից մեկն այժմ հղի է: Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել փետրվարի 7-ին՝ ժամը 16:24-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր