211652_close_icon
views-count3268 դիտում article-date 15:55 08-02-2018

Պետական գնումների գործընթացին մասնակցության պայմանները կպարզեցվեն

Կառավարությունն այսօր որոշում է ընդունել գնումների գործընթացի կազմակերպման ժամանակ առաջացած որոշ խնդիրների կարգավորման վերաբերյալ: Գնումների գործընթացի կազմակերպման կարգում նախատեսվող փոփոխություններով և լրացումներով կհստակեցվեն կիրառման ժամանակ ի հայտ եկած և տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները, կպարզեցվեն գնման գործընթացին մասնակցության պայմանները: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը:

Նմանատիպ նյութեր