211652_close_icon
views-count16122 դիտում article-date 16:59 08-02-2018

Մայրաքաղաքում տրանսպորտային միջոցների կայանմանը խոչընդոտող արգելապատնեշների վերացման նպատակով համատեղ ստուգայց է կատարվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայրաքաղաքի առանց այն էլ ծանրաբեռնված երթևեկի պարագայում առանձին դեպքերում արհեստական խոչընդոտներ են ստեղծում նաև տնտեսվարող սուբյեկտները՝ փողոցներին հարակից հատվածներում տեղադրելով տրանսպորտային միջոցների կայանմանը խանգարող անօրինական արգելապատնեշներ: Այս իրավիճակը վերացնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի և սպասարկումների վարչությունների ու ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուժերով համատեղ հերթական ստուգայցն է կազմակերպվել, որի ընթացքում մի շարք փողոցներից առգրավվել են մետաղյա և պլաստմասե արգելապատնեշներ, իսկ տնտեսվարող սուբյեկտների հետ բացատրական աշխատանք է տարվել արգելապատնեշների տեղադրման հնարավոր բացասական հետևանքների (վթարներ, երթևեկի դժվարանցանելիություն և այլն) վերաբերյալ: Միաժամանակ օրինախախտները զգուշացվել են, որ ապօրինությունը կրկնելու դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության լծակներ: Համատեղ ստուգայցերը մայրաքաղաքում շարունակական բնույթ կկրեն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր