211652_close_icon
views-count19366 դիտում article-date 14:07 08-02-2018

Իլկայ Գյունդողան. Ես չէի կարող Օբամեյանգի պես վարվել

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը անդրադարձել է գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերային պատմությանը: Գյունդողանը Օբամեյանգի հետ միասին հանդես էր գալիս Դորտմունդի «Բորուսիայում», որտեղից 2016-ին տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», իսկ Օբամեյանգն այս ձմռանը՝ «Արսենալ»: «Ամբողջ այս պատմությունը, անկասկած, չնպաստեց «Բորուսիայում» նրա հաջող մրցելույթներին: Ամեն օր տեսնում եք, թե թերթերում ինչ բացասական բաներ էին գրում այս մասին: Դա բեռ է: Չգիտեմ, ես չէի կարող վարվել այնպես, ինչպես՝ նա վարվեց», ասել է Գյունդողանը: Ավելի վաղ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել էր, որ ակումբն այլևս թույլ չի տա խաղացողներին հեռանալ այնպես, ինչպես՝ Ուսման Դեմբելեն ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Նմանատիպ նյութեր