211652_close_icon
views-count3820 դիտում article-date 12:40 08-02-2018

ՀՀ ՏԶՆ նախարարությունը արտահանողների համար ուղեցույցներ է մշակել

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական և համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների և առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը և արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Նախնական վերլուծությունների և ուսումնասիրությունների արդյունքում ընտրվել է 5 թիրախային շուկա՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրանի Իսլամական Հանրապետություն և Կատար։ Թիրախային շուկաների ամփոփ տեղեկագրերում կարող եք գտնել տեղեկատվություն ուսումնասիրվող երկրի ներկրման կառուցվածքի, մաքսային սակագների, մաքսային և հարկային օրենսդրության, արգելված կամ սահմանափակման ենթակա ապրանքների վերաբերյալ: Թիրախային շուկաների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության առումով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից իրականացվող աշխատանքը լինելու է շարունակական: 2018 թվականի ընթացքում նախատեսվում է ևս 7 շուկայի մասով ներմուծման ընթացակարգերի ամփոփ տեղեկագրերի մշակում: Արաբական Միացյալ Էմիրությունների, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նախարարության կայքէջում, հետևյալ [url=http://mineconomy.am/hy/828]հղումով[/url]:

Նմանատիպ նյութեր