211652_close_icon
views-count2966 դիտում article-date 11:06 08-02-2018

ԱԺ-ն ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, այդ թվում՝ «ՏՐԱՍԵԿԱ» մուլտիմոդալ փոխադրումների համաձայնագիրը

ՀՀ ԱԺ-ն ընդունեl է նախորդ օրը քննարկված մի շարք օրենքների նախագծեր: Մասնավորապես, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին հետևյալ օրինագծերը. - «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին - «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին: Առաջին ընթերցմամբ ընդունվել են հետևյալ օրինագծերը. - «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագիրը (կից առարկությամբ) վավերացնելու մասին - ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագիծը - «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին - «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին - «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին - Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Մասնավորապես, «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի հիմնական նպատակն է ստեղծել բարենպաստ պայմաններ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման համար, միջոցներ ձեռնարկել համաձայնագրի անդամ երկրների միջեւ փոխադրումների իրականացման համար գրավիչ պայմաններ սահմանելու ուղղությամբ: Այս համաձայնագիրը ստորագրվել է 2009 թվականի հունիսին՝ Հայաստանի (առարկությամբ), Ադրբեջանի, Վրաստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի միջև: Այն 1998-ին Բաքվում ստորագրված Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի միջազգային տրանսպորտային զարգացման մասին բազմակողմ համաձայնագրի բաղկացուցիչ մասն է: «Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ փոխադրումների օպերատորների, բեռներն ուղարկողների, ստացողների այլ անձանց միջեւ հարաբերությունները:

Նմանատիպ նյութեր