211652_close_icon
views-count3712 դիտում article-date 09:23 08-02-2018

Ռուսաստանը ստուգում է հայկական կոնյակի որակը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն: Այդ նպատակով փորձագետները կգնեն Ռուսաստանում, Ֆրանսիայում, Վրաստանում, Մոլդովայում և Հայաստանում արտադրված մոտ 50 ապրանքային նշանի կոնյակ: Ստուգման ենթակա նմուշների շարքում կլինեն ինչպես համաշխարհային ապրանքանիշերի՝ «Արարատ», «Ռեմի Մարտան», «Մարտել», «Courvoisier», «Hennessy», այնպես էլ ռուսական բրենդերը: Նմուշների գինը կտատանվի 372 ռուբլուց (մանրածախ առևտրի կես լիտրի նվազագույն գինը) մինչև 10 հազար ռուբլի մեկ ապրանքի համար: Ըստ eadaily.com կայքի՝ անանուն գնումներ արդեն իսկ տեղի են ունենում Ռուսաստանի թվով տասը մարզերում: Փորձարկման գլխավոր պարամետրը կլինի սպիրտի դասային պատկանելությունը, որից պատրաստված կլինի փորձանմուշը: Այսպես, Ռուսաստանում արտադրված կոնյակի բոլոր գնված նմուշները համապատասխանում են ԳՕՍՏ–ին, սակայն դա սպառողին երաշխիք չի տալիս, որ նա իսկապես օգտագործում է խաղողից պատրաստված և առնվազն երեք տարի կաղնու փայտի հետ շփման մեջ գտնված խմիչք: Դա կապված է այն բանի հետ, որ ԳՕՍՏ–ում նկարագրված չէ գինենյութի բնույթը որոշելու ճշգրտությունը: «Փաստը» «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ–ից հետաքրքրվեց, թե իրենց կոնյակի՝ բազմաթիվ շուկաներում առաջատար «Արարատի» ստուգմանն ինչպես են վերաբերվում, սակայն մեզ ասացին, որ կպատասխանեն միայն գրավոր հարցման դեպքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր