211652_close_icon
views-count2769 դիտում article-date 22:53 07-02-2018

Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց. վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-12-ը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: [b]Վարդենյաց լեռնանցքում (Գեղարքունիքի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր