211652_close_icon
views-count3313 դիտում article-date 22:41 07-02-2018

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները կբարելավեն անգլերենի իմացությունը

Մեկնարկել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության աշխատակիցների անգլերեն լեզվի եռամսյա ծրագիր, որի ընթացքում Հիդրոմետի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ կբարելավեն անգլերենի իմացությունը: Մարդկային ռեսուրսների կատարելագործումը կարևոր է Հիդրոմետի հետագա զարգացումն ապահովելու համար, իսկ օտար լեզվի իմացությունը հնարավորություն կտա ունենալու ավելի արդյունավետ միջազգային համագործակցություն, ինչպես նաև հաղորդակից լինելու հիդրոօդերևութաբանության ոլորտում միջազգային առաջադեմ փորձին: Նշենք, որ Հիդրոմետ ծառայության արդիականացումը ՀՀ ԱԻ նախարարության գերակա խնդիրներից է: Համաշխարհային Բանկի աջակցությամբ արդեն կազմվել է ճանապարհային քարտեզ, որի իրականացումը պահանջելու է միջազգային դոնոր կազմակերպությունների, Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և այլ պետությունների նմանատիպ ծառայությունների հետ ակտիվ համագործակցություն, որին օտար լեզվի վարժ տիրապետումը ևս կնպաստի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր