211652_close_icon
views-count4761 դիտում article-date 20:29 07-02-2018

Վրաստանում ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցները վերականգնվում են ԱՄՆ-ի հաշվին

Ամերիկայի հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Վրաստանին հատկացրել է 68 մլն դոլարի չափով գրանտ՝ կրթական ենթակառուցվածքների զարգացման համար։ Նախատեսվում է նաև հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Քվեմո Քարթլիի 13 դպրոցի հիմնանորոգումը։ Այս մասին ասվել է հիմնադրամի համաժողովում: Հաղորդում է [url=http://www.aliq.ge/վրաստանում/]aliq.ge[/url]-ն: Կազմակերպության ենթակառուցվածքային նախագծերի Վրաստի ներկայացուցչության տնօրեն Քարթլոս Կիպիանիի խոսքերով, տարածաշրջանում վերականգնված 9 դպրոցները ադրբեջանական են։ «Ակնկալվում է, որ դպրոցների վերակառուցումը կավարտվի մայիսին: Քվեմո-Քարթլիի շրջանում բազմաթիվ դպրոցներ նորոգման կարիք ունեն, սակայն ֆոնդի կարողությունը սահմանափակ է: Կազմակերպությունը նորոգման աշխատանքներ է իրականացնում Վրաստանի տարածքով շուրջ 90 դպրոցներում»,- նշել է Կիպիանին: Կիպիանին նաև նշել է, որ նորոգման ենթակա դպրոցների ընտրության ժամանակ քվոտաներ են եղել նաև ադրբեջանալեզու և հայալեզու դպրոցների համար։

Նմանատիպ նյութեր