211652_close_icon
views-count58603 դիտում article-date 19:50 07-02-2018

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2110-ը, BMW-ն ու Volkswagen-ը. կա 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Լիճք գյուղից դեպի Մարտունի քաղաք տանող ճանապարհահատվածում բախվել են ВАЗ 2110 մակնիշի 30 ՏՕ 105 համարանիշի, Volkswagen մակնիշի 30 AD 808 համարանիշի և BMW մակնիշի 35 FD 181 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներից երկուսին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները, 2-ին՝ Մարտունու հիվանդանոցի բժիշկները: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րչդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Սերոբյանի գլխավորւթյամբ: Այս պահին տեղում աշխատում են ՃՈ ավագ տեսուչ Սմբատ Արսենյանն ու տեսուչ Վահե Ազիզյանը, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի և Ահարոն Զաքարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր