211652_close_icon
views-count6686 դիտում article-date 19:29 07-02-2018

Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հիմնովին վերանորոգված և տեխնիկապես վերազինված բաժանմունքների պայմաններին և հնարավորություններին։ Վիգեն Սարգսյանին են ներկայացվել բարձրակարգ բուժսպասարկման ապահովման նպատակով հոսպիտալում իրականացված աշխատանքները, ձեռք բերված արդի բուժսարքավորումներն ու ռեանոմոբիլները։ Այցելության ընթացքում պաշտպանության նախարարը զրուցել է նաև հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, մաղթել շուտափույթ ապաքինում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր