211652_close_icon
views-count44225 դիտում article-date 18:32 07-02-2018

Աղվան Հովսեփյանի հրամաններով պրոֆեսիոնալ կադրերը նոր նշանակումներ են ստացել քննչական ապարատում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հովսեփյանի հրամանով Արդարադատության փոխգնդապետ Հրաչյա Ղազարյանը ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետի պաշտոնից: Ա. Հովսեփյանի մեկ ալյ հրամանով Հ. Ղազարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: ՀՀ ՔԿ նախագահի մեկ այլ հրամանի համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ է նշանակվել Արդարադատության կապիտան Արմեն Խաչատրյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն բաժնի պետի տեղակալ: Ա. Հովսեփյանի մել այլ հրամանով Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ է նշանակվել Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, Արդարադատության կապիտան Դավիթ Թովմասյանը: Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով Արդարադատության գնդապետ Արթուր Ավետիսյանը ազատվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ: Մինչ այդ Ա. Հովսեփյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել էր Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանը: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր