211652_close_icon
views-count5231 դիտում article-date 15:46 07-02-2018

Լևանդովսկին ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամռանը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Նշվում է, որ լեհ ֆուտբոլիստը ցանկանում է փոխել միջավայրը և պատրաստ է ակումբի հետ անձնական պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել: Ընդ որում, «Բավարիան» չի ձգտելու ամեն գնով պահել նրան, եթե վերջինս չցանկանա կարիերան շարունակել Մյունխենում: Լևանդովսկու գործակալը լավ մտերմություն ունի «Ռեալի» ղեկավարների հետ: 2017-ի ամռանը ակումբներն արդեն բանակցություններ էին վարել Լևանդովսկու տրանսֆերի շուրջ, որը քննադատել էր «Բավարիայի» տրանսֆերային քաղաքականությունը: Լևանդովսկու պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը, և այնտեղ հրաժարագնի մասին դրույթ չկա:

Նմանատիպ նյութեր