211652_close_icon
views-count14547 դիտում article-date 15:19 07-02-2018

Հայաստանն անցնում է ճանապարհային նշանների միջազգային համակարգի

«Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի հիմնական նպատակն է դյուրացնել միջազգային երթևեկությունը և բարձրացնել անվտանգության մակարդակը. Կոնվենցիայուվ սահմանվում է ճանապարհային նշանների, գծանշումների միասնական համակարգը, միասնական պահանջները: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիան (կից առարկությամբ) վավերացնելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Նրա խոսքով, կոնվենցիային միանալով Հայաստանը պարտավորվում է ընդունել կոնվենցիայով նկարագրված ճանապարհային նշանների համակարգը և ներդնել այն հնարավորինս կարճ ժամկետում: Հայաստանը պարտավորվում է նաև կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց 4 տարի հետո փոխարինել ճանապարհային նշանները, որոնք կիրառվում են ոչ այն իմաստով, ինչպես սահմանում է կոնվենցիան: Նաև միջոցներ պետք է ձեռնարկել՝ արգելելու համար այնպիսի ցուցատախտակների, ազդագրերի տեղադրումը, որոնք կարող են շեղել երթտեկության մասնակիցների ուշադրությունը: Կոնվենցիայի կողմ է հանդիսանում 65 պետություն: Սրանով, ըստ էության, անցում է կատարվում խորհրդային նշանների համակարգից ավելի արդիական, միջազգային ընդունված համակարգի: «Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին» կոնվենցիայի նպատակն է ճանապարհային երթևեկության անվտանգության սպառնալիքների, մասնավորապես ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ծանրության և հետևանքների նվազեցման միջոցով քաղաքացիների կյանքի, առողջության և գույքի, նրանց իրավունքների և օրինական շահերի, հասարակության և պետության շահերի պահպանումը: Կոնվենցիային Ադրբեջանը միացել է վերապահումով՝ նշելով, որ հնարավոր չէ Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իրականացնել կոնվենցիայի պահանջների իրականացումը: Հայաստանն էլ առարկություն է ներկայացրել, որ Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը, և որ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ:

Նմանատիպ նյութեր