3336 դիտում
13:48 07-02-2018
Ավետիք Վարդանյան. Ծանրաբեռնված հավաքից հետո այս արդյունքը գոհացուցիչ է
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը վերադարձել է Մոլդովայից: Մեր ըմբիշները միջազգային մրցաշարում ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ էին նվաճել: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ամփոփեց արդյունքներն ու խոսեց առաջիկա անելիքների մասին.
«Միջինից բարձր մակարդակի մրցաշար էր: Մեր տղաները 4-5 գոտեմարտ անցկացրին, ինչը շատ լավ է: Գոհ եմ նրանցից, քանի որ մրցաշարին մասնակցում էինք Ծաղկաձորի ծանրաբեռնված հավաքից անմիջապես հետո:
Ծաղկաձորում հիմնական շեշտը դրված էր ֆիզիկական պատրաստվածության վրա, գորգում 25 տոկոսով էինք մարզվել:
Ապրիլին կլինի երիտասարդների Հայաստանի առաջնությունը: Արդյունքում կձևավորենք Հայաստանի հավաքականը, որը կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:
Մինչ այդ կայանալու է Անդրանիկ Հարոյանի անվան հուշամրցաշարը, որը ընտրական բնույթ է կրելու է Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության համար»,- ասաց Ավետիք Վարդանյանը:
Նմանատիպ նյութեր
6359 դիտում
10:02 16-02-2017
Ջավախքցի 200 ուսանողների ծաղկաձորյան հավաքից հետո «Տաշիրը» նախընտրական շրջանում կդադարեցնի բարեգործական ծրագրերը
5601 դիտում
13:28 05-02-2014
Մոսկվայում «մեծ հավաքից» առաջ ադրբեջանցի «օրենքով գողի» են սպանել. տեսանյութ
8009 դիտում
12:18 17-10-2017
Կիևի կենտրոնը Սաակաշվիլիիի մասնակցությամբ հավաքից ժամեր առաջ փակել են
Այս բաժնից
1045 դիտում
21:23 03-04-2024
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ պատանեկան առաջնության մրցումային 1-ին հաղթողներն ու մրցանակակիրները
928 դիտում
18:13 03-04-2024
Հայաստանի շախմատիստներից լավագույնը Հայկ Մարտիրոսյանն է
868 դիտում
11:22 03-04-2024
Կրիշտիանու Ռոնալդուն հեղինակել է կարիերայի 65-րդ հեթ-տրիկը. ArmSport.am